Մարին Լը Պենը փոխել է ընտրարշավի կարգախոսը
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նոր կարգախոս ունի: Ընտրաշավի նոր կարգախոսի եւ նոր պաշտոնական պլակատի շնորհանդեսը, որոնք հատուկ մշակվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին նախորդող պայքարի համար, կայացել է ապրիլի 26-ին։ Կարգախոսն է՝ «Ընտրել Ֆրանսիան»: Նոր պլակատին պատկերված է Լը Պենը՝ հագած կապույտ գույնի պիջակ՝ ընտրաշավի պաշտոնական գույնը, եւ բավականին կարճ սեւ շրջազգեստ: Նա նստած է սեղանին, ինչպես նաեւ «Մարինը՝ նախագահ» մակագրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
