Գերությունից փախած Արսեն Ոսկանյանի լուրը Կոլումբիայի գլխավոր նորություն. տեսանյութ
Ռուսական НТВ հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մոսկվայաբնակ հայ Արսեն Ոսկանյանի մասին, ով օրերս փախել էր Կոլումբիայի պարտիզանական բանակի գերությունից: Ռուսական հեռուստաալիքը նշում է, որ 40-ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը Կոլումբիայում գլխավոր նորությունն է` տեղական գրեթե բոլոր հեռուստաընկերություններն իրենց նորությունները սկսում են նրա որոնողական աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժներով:
