Լավրովը՝ Սիրիայում իրանական զորքերի մասին
Մենք «Հըզբոլլահ»-ին չենք համարում ահաբեկչական կազմակերպություն: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Իրանը և «Հըզբոլլահ»-ը Սիրիայում գտնվում են այդ երկրի կառավարության հրավերով: «Մեր մոտեցումները չեն համապատասխանում, բայց մենք միասնական ենք այն հարցում, որ ճգնաժամի կարգվորման համար անհրաժաշետ է սիրիական բոլոր կողմերի և արտաքին խաղացողների մասնակցությունը, որոնք ազդեցություն են գործում այդ կողմերի վրա»,-ասել է Լավրովը՝ տեղեկացնելով. որ Ռուսաստանը Սիրիայում գտնվում է լեգիտիմ կառավարության հրավերով:
