Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների. Մամեդյարով
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով սուբստանտիվ բանակցությունների: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ նախատեսված հանդիպմանը: «Ժամանակն է խոսքերից անցնել գործողությունների: Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների»,-ասել է Մամեդյարովը:
