Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է տեղաշարժվում:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատորղական հիմնարկը անգործություն է դրսևորում և իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում: «Գևորգ Սաֆարյանին մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ոտքերը նկարեցին, հետազոտեցին, կրկին հետ ուղարկեցին «Նուբարաշեն»: Մինչ այսօր, սակայն ախտորոշումը չեն հայտնել: Հնարավոր է լուրջ է վիճակը, դրա համար չեն հայտնում, ինչի պայմաններում գուցե կալանքի տակ նա չպետք է մնա: Ամեն դեպքում Գևորգ Սաֆարյանը դիմել է, որպեսզի իրեն հետազոտությունների պատասխանները տան, սակայն գրությունը մնացել է անպատասխան: Գևորգ Սաֆարյանի հարազատները պատրաստ են իրենց միջոցներով հիվանդանոցում ապահովել բուժումը, սակայն ՔԿՀ-ն անգործության է մատնված»,-ասաց Հայրապետյանը:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր Գևորգ Սաֆարյանի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի բողոքի քննությունը: Հայրապետյանն ասաց, որ մոտ երկու ժամ ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո նիստը հետաձգվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը