Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աջափնյակ վարչական շրջանում կոտրել են Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի դիմացի դեղատան մուտքի ապակյա դռան ապակին և մտնելով ներս՝ դրամարկղից գողացել 60,000 դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս մասին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է տվել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ՝ «Ֆարմդոմ» դեղատան տնօրեն՝ 41-ամյա Վահրամ Կարապետյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նմանատիպ մեկ այլ գողություն էլ տեղի է ունեցել ժամը 05։30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում, որտեղ նույն եղանակով կոտրել են Տպագրիչների փողոցի 9 հասցեում գործող «Մուշ» մթերային խանութի ապակյա դուռը և այնտեղից գողացել 30.000 դրամ, ծխախոտ, քաղցրավենիք և դիմել փախուստի։
Այս գողության մասին Կենտրոնական բաժին է ահազանգել սուպերմարկետի մենեջեր, Երևանի բնակիչ, 46-ամյա Հմայակ Առաքելյանը։ Գողության 2 փաստերով տարածքային բաժիններոմ հետաքննություն է սկսվել
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը