Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող «Վոյս» կարաոկե ակումբի այցելուներ Գևորգ Թ.-ն և Էդգար Ա.-ն ակումբում վիճաբանել են միմյանց հետ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Բացի այդ, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ տվել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունները շարունակվել են նաև դրսում, որտեղ վիճաբանությանը միջամտել են ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս վիճաբանությանը մասնակցած անձանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այսպիսով, Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը