Թուրքիան Ղրիմն ընկալում է որպես Ուկրաինայի անքակտելի մաս. Դավութօղլու
Թուրքիան Ղրիմն ընկալում է որպես Ուկրաինայի անքակտելի մաս։ Այս մասին Կիևում կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: «Մեզ համար Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հիմնարար արժեք են, ինչի համար էլ մենք Ղրիմն ընկալում ենք որպես Ուկրաինայի անքակտելի մաս։ Եվ մենք Ուկրաինային ամեն կերպ աջակցում ենք այն մարտահրավերների ֆոնին, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի են ունեցել Ուկրաինայում»,- ասել է Թուրքիայի վարչապետը։
