Armtimes.com-ը գրում է. Ապրիլի 24-ի երեկոյան Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կրակոցից զոհված Նարեկ Հարությունյանի դին արդեն տեղափոխել են հայրենի գյուղ: Մահացած զինվորը ծննդով Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր:
Նարեկի հորեղբայրը՝ Աբրահամ Հարությունյանը, կայքի հետ զրույցում ասել է, որ Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2015 թվականի մայիսին, երկու ամսից վերադառնալու էր տուն: Նարեկը ծառայել էր Ասկերանում, սերժանտ էր:
Հորեղբայրը պատմում է, որ Նարեկի սենյակի վերանորոգումը մեկ-երկու օր առաջ են ավարտել: Ծնողները ցանկացել են բանակից վերադառնալուց հետո ամուսնացնել իրենց որդուն:
«Մի քանի օր առաջ ենք Նարեկի սենյակի վերանորոգումը ավարտել: Տան միակ տղան էր: Հայրն ու մայրը ուզում էին ամուսնացնեին, սիրած աղջիկ ուներ»,-armtimes.com-ասում է Աբրահամ Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ եղբոր ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում, զբաղվում է անասնապահությամբ: Նարեկի հայրը 3-րդ խմբի հաշմանդամ է, չի աշխատում: Հարազատները նշում են, որ Նարեկի մահվան լուրը լսելուց հետո, արդեն երկու օր է ընդհանրապես չի խոսում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը