Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ դատողությունները խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում, պատասխանողի կամայական դատողություններն են, հիմնազուրկ են:
38 էջանոց դիմումում 5 էջ դատողություններ են, որեւէ առնչություն չունեն դիմումի քննության հետ, մեջբերումներ են ՄԻԵԴ-ի վճիռներից: Բովանդակային առումով, ըստ Մուկուչյանի, ներկայացված է ընդամենը 25 էջ:
Նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ քվեաթերթիկը հատուկ հաշվառման փաստաթուղթ չի համարվում, ուստի ընտրատեղամասից դրանց դուրս հանելը որևէ իրավական հետևանքի չի կարող հանգեցնել, նշեց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ անգամ եթե ինչ-որ քվեաթերթիկներ ներս ու դուրս են տարել, դա դեռ չի նշանակում, որ օրինախախտում է եղել, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե դրանք ինչ քվեաթերթիկներ են եղել՝ ընտրողների կողմից չօգտագործվա՞ծ, թե՞ այլ. «Դա անգամ չի կարող որակվել որպես քվեարկության գաղտնիության խախտում, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ քվեաթերթիկներ են դուրս բերվել՝ ընտրողին տրամադրված քվեաթերթիկներ, թե քվեաթերթիկների տուփից հանված քվեաթերթիկներ»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը