Լեւադա կենտրոնի իրականացրած հարցման տվյալներով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականին «միանշանակ այո» են ասել հարցման մասնակիցների 18 տոկոսը, իսկ «ամենայն հավանականությամբ այո»՝ 27 տոկոսը։ РБК-ի հաղորդմամբ՝ վարչապետի հանդեպ վստահության մակարդակը կտրուկ անկում է ապրել։ Աճել է նաեւ Մեդվեդեւին բոլորովին չվստահող հարցման ենթարկվածների թիվը՝ 14-ից 19 տոկոս համապատասխանաբար։
Վերջին տարիներին հարցման ենթարկվածները բացասաբար են վերաբերվում վարչապետին։ Նվազել է վարչապետին համակրանք հայտնողների թիվը (2013-ի 12 տոկոսից 2017-ի ապրիլին այն հասել է 8-ի)։
Լեւադա կենտրոնի սոցիոլոգ Ստեփան Գոնչարովն ասել է, որ Մեդվեդեւի վարկանիշն ընկել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հետաքննության, ներքին տնտեսական խնդիրների եւ «հետղրիմյան կոնսենսուսի» արդյունավետության նվազելու պատճառով։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը