Այսօր սառը եղանակը կպահպանվի, ապրիլի 27-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստան ներթափանցած ցուրտ օդային հոսանքները վերջին օրերին իրենց հետ բերել են ջերմաստիճանի լուրջ անկում: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերեւութաբանի հետ զրույցը՝ ստորեւ. – Պարոն Սուրենյան, այսօր առավոտյան Երեւանում +1+5 աստիճան է գրանցվել: Ինչո՞վ է պայմանավորված ջերմաստիճանի այսպիսի նվազումը: – Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ներթափանցում են արեւմտյան Սիբիրի կողմից: Հյուսիս արեւելեքից ներթափանցած այդ ցուրտ հոսանքները բերել են ջերմաստիճանի լուրջ անկման: Հատկապես լեռնային բնակավայրերում (մասնավորապես՝ Աշոցքի հատվածում) գրանցվել է մինչեւ -5-10 աստիճան ջերմաստիճան: Արարատյան դաշտում գիշերը եղել է 0+6 աստիճան, +2+6 աստիճան գրանցվել է Արարատի մարզում, 0+2 եղել է Արմավիրի մարզում: Այսօր սառը եղանակը կպահպանվի: – Սրանում որեւէ աննախադեպ բան չկա՞: – Չէ, չէ, տարվա այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շատ ավելի ցածր ջերմաստիճան: Սա պարզապես ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետեւանք է, որը ապրիլին հաճախակի է լինում: Բայց արդեն վաղվանից սկսած նահանջում են ցուրտ օդային հոսանքները, հոսանքների ուղղությունը փոխվում է հարավ արեւմտյանի: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այսինքն՝ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի մեկը այսօրվա համեմատ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, եւ արդեն ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կլինի դրական ջերմային ֆոն, իսկ ցերեկային ժամերին հովտային շրջաններում (մասնավորապես՝ Տավուշի հովիտներ, Արարատյան դաշտ, Երեւան, Սյունիքի հովտային գոտիներ) օդի ջերմաստիճանը կհասնի +26+28 աստիճանի: – Տեղումներ սպասվո՞ւմ են առաջիկա օրերին: – Այո, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչեւ ապրիլի 28-ը: Ապրիլի 29-ին, 30-ին Հայաստանի տարածքում կզարգանան ներզանգվածային ամպրոպներ, շրջանների զգալի մասում ապրիլի 29-ին եւ 30-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում: – Ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: – Դե, քանի որ ասացի՝ օդի ջերմաստիճանը բարձրանալու է, բնականաբար առաջիկա օրերին Արարատյան դաշտում օդում բացասական ջերմաստիճան չենք սպասում: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am