«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կողմ են, որ թուրքական եւ ադրբեջանական ծագման մթերքների ներկրումը Հայաստանի տարածք արգելվի, քանի որ վտանգավոր են համարում դրանց մեջ առկա թունավոր նյութերի հնարավոր առկայությունը:
Հայաստանը փոքր տարածքով երկիր է՝ շրջապատված ոչ բարյացակամ հարևաններով, և շատ զգույշ պետք է վերաբերվել այստեղ ներկրվող ապրանքներին. «Տարիներ առաջ ներկրված ձվի մեջ ալդրին հայտնաբերեցինք և մի քանի ֆուռ հետ տվեցինք։ Եթե մի մարդ այդպիսի ձու օգտագործեր, կթունավորվեր», Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Թուրքական լոլիկը կարմիր է, իսկ հայկականը՝ վարդագույն։ Ըստ Մելիտա Հակոբյանի՝ թուրքերն օգտագործում են գունավորող նյութեր, դա պետք է հաշվի առնեն ինչպես պետական մարմինները, որոնք զբաղվում են սննդի անվտանգության խնդիրներով, այնպես էլ քաղաքացիները, ովքեր սպառում են։
«Մենք դեմ ենք: Մենք դեմք ենք թուրքիայի առեւտրային հարաբերություններ ունենալուն: Առանձնապես օգտուտ չունենք»,- «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: Վերջինիս խոսքով վաճառքի հանված ադրբեջանական խնձորի խմբաքանակը մեծ չի եղել: «Վաճառվել է, հետո կարող է վետո է դրվել միչեւ գլխի են ընկել, որ ադրբեջանական է»,- ասաց Լեւոն Աճեմյանը եւ անդրադարձավ թուրքական լոլիկների խնդրին:
Լևոն Աճեմյանի կարծիքով՝ Հայաստանում պաշտոնապես թույլատրվում է գյուղմթերք մշակելիս շուրջ 500 պատրաստուկ օգտագործել. «Չկա որևէ երաշխիք, որ այստեղ էլ չեն օգտագործվում չթույլատրված պատրաստուկներ»։
Մասնագետի պնդմամբ՝ մարդու օրգանիզմն անընդհատ ճնշման տակ է. «Մենք շնչում ենք կեղտոտ օդ, օգտագործում ենք թունաքիմիկատներ, ինչը շատ ծանր է նստում մեր օրգանիզմի վրա»։
Նրա պնդմամբ՝ հայաստանցի արտադրողները արտադրանք տալիս են հին տեխնոլոգիաներով։ Պետությունը պետք է խթանի նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի որակյալ սնունդ ունենալուն։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը