Այլեւս այցագրեր հարկավոր չեն Վրաստան այցելելու համար
Վրաստանն անայցագիր ռեժիմ է սահմանել Իրանի քաղաքացիների համար: Փետրվարի 15-ից վերսկսվել է «Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջեւ սովորական անձնագրեր ունեցող անձանց համար այցագրերի երկկողմ չեղարկման վերաբերյալ» համաձայնագրի գործողությունը: «Ընդհանուր առմամբ այցագրերի չեղարկումը ճիշտ որոշում է, որովհետեւ Իրանը մեծ ռեսուրսներ ունի, եւ նրանք պատրաստ են ներդրումներ անել մեր տնտեսության մեջ»,-Sputnik-ին ասել է Կովկասի հարցերի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
