Ընտրողների ռեգիստրն ուսումնասիրելիս տարօրինակ փաստի հանդիպեցինք։ Երեւանի Նոր Նորք համայնքում եւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում նույն անունով փողոց կա՝ Միկոյան։ Հետաքրքիր է, որ եւ Նոր Նորքի, եւ Լճաշենի Միկոյան փողոցներում 14 շենք կա, 14-րդ շենքերում կա 2-րդ բնակարան, ու այդ բնակարանում նույն ազգանունով ընտրողներ են ապրում՝ Սեյրան Խալաթյանը՝ Լճաշենում, իսկ Մհեր Խալաթյանը՝ Երեւանում։ Ու ինչ է պարզվում՝ Մհեր Խալաթյանի ընտանիքի անդամների թվում նշված է նաեւ Սեյրան Խալաթյանը, որը, հավանաբար, նրա հայրն է։ Միանգամից այսքան զուգադիպություն չի լինում։ Զանգահարեցինք Գեղարքունիքի մարզի գյուղապետարան։ Գյուղապետն անհասանելի էր, բայց գյուղապետարանի աշխատակից Մեսրոպ Մեսրոպյանի հետ հաջողվեց խոսել։ Նա հայտնեց, որ Լճաշենում Միկոյան փողոց չկա. «Բոլոր փողոցները համարակալված են, մարդկանց անուն-ազգանուններով փողոցներ չունենք»։ Այս օրինակն անուղղակիորեն ապացուցում է այն վարկածը, որի համաձայն, ցուցակներն ուռճացվել են կեղծ գրանցումներով, գոյություն չունեցող ընտրողներով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը