«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հերթական աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանն օրերս մեղադրական դատավճիռ է կայացրել: Խոսքը նախարարության աշխատակիցներից Վարազդատ Դանիելյանի մասին է, որը մեղադրվում էր պաշտոնական կեղծիք կատարելու մեջ: Դատարանն օրերս նրան տուգանել է 400 հազար դրամով եւ 1 տարի ժամկետով զրկել պետական մարմիններում աշխատելուց: Բայց կատարվածն ուշագրավ է մեկ այլ առումով. չնայած այս նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում կոռուպցիոն դրսեւորումների առթիվ հարուցված քրեական գործերի առատությանը, ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Արտեմ Ասատրյանը, շարունակում է բարեհաջող պաշտոնավարել: Այնինչ՝ ցանկացած նորմալ երկրում կոռուպցիոն սկանդալների բացահայտումից հետո նախարարներն առնվազն բարոյականություն են ունենում եւ հրաժարական տալիս: Մինչդեռ մեզանում ե՛ւ Արտեմ Ասատրյանը, ե՛ւ իշխող ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում են իրենց վրայից գցել պատասխանատվությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը