Անկարայի հետ տարաձայնությունները կարող են խոչընդոտ դառնալ. Պեսկով
Անկարայի հետ տարաձայնությունները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ Սիրիայում միասնական հակաահաբեկչական ճակատ ստեղծելու համար: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները որքան լուրջ խոչընդոտ կարող են դառնալ միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծման համար՝ ասել է, որ շատ զգալի խոչընդոտ կարող է դառնալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
