«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն օրերս հայտարարել էր, որ ապրիլի 27-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպում: «Հանդիպումը տեղի չի ունենա, որովհետեւ պաշտոնապես այդ մասին չի ծանուցվել-չի հայտարարվել»,- ասացին դիվանագիտական մեր աղբյուրները: Հիշեցնենք, որ հայկական կողմը մի քանի անգամ դիվանագիտորեն մերժել է նման հանդիպման ակնարկները` հստակ օրակարգի բացակայության պատճառով, հատկապես սահմանում տեղակայվելիք հսկողական մեխանիզմներին առնչվող: Ադրբեջանն էլ այս օրերին խոր անհանգստություն ունի վերջերս Արցախի սահմանագծում ԱՄՆ-ի տրամադրած գերժամանակակից սարքավորումների մասով, որոնք հնարավորություն են տալիս տարածության վրա դիտարկել հակառակորդի բանակի շարժերը: Հայկական կողմը, բոլոր դեպքերում, չի հերքում նման հանդիպման հնարավորությունը, սակայն չգիտի, թե երբ կլինի եւ որտեղ։ «Ճշտվելու դեպքում պաշտոնապես կհայտարարենք»,- ասացին: Մեր տեղեկություններով, այնուհանդերձ, ապրիլի 27-ին սպասվում է Մամեդյարովի միակողմանի այցը Մոսկվա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը