«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքից առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր Ավետ Սարգսյանը, ով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրն է ու 4661 ձայն է ստացել ընտրություններում, ի տարբերություն Սյունիքից ՀՀԿ մեկ այլ ռեյտինգային թեկնածու, 26–ամյա Առուշ Առուշանյանի, չի շտապել տոնել հաղթանակը ու քեֆ չի կազմակերպել: Չի բացառվում, որ նա խուսափել է կրկնել Առուշանյանի «սխալը»: Հիշեցնենք, որ Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել է 6879 ձայն, ապրիլի 7–ի ուշ երեկոյան տոնել էր սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Արդյունքում, «Փաստին» հասած տեղեկություններով, խորհրդարան է գնալու ոչ թե Առուշ Առուշանյանը, այլ Ավետ Սարգսյանը, ով էականորն պակաս ձայն է հավաքել Առուշանյանից: Երիտասարդ թեկնածու Առուշ Առուշանյանը երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Չնայած մարզում խոսակցություններ կան նաեւ, որ Սյունիքի մարզպետը հրաժեշտ է տալու պաշտոնին՝ դառնալով պատգամավոր, «Փաստի» տեղեկություններով, Վահե Հակոբյանը մնալու է մարզպետի պաշտոնում, ու նրա փոխարեն ԱԺ է գնալու Ավետ Սարգսյանը: 49-ամյա Ավետ Սարգսյանը գործարար շինարար է, «Հիդրո» ընկերության հիմնադիրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը