ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ կայացավ «Իգլա»-ի գործով մեղադրյալ, գործարար Սանասար Գաբրիելյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց, որ դատարանը մերժեց իր միջնորդությունը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ:
Նշենք, որ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ վերացնելու կալանավորումը, ինչպես նաեւ որպես երկրորդ տարբերակ՝ գրավ կիրառել նրա նկատմամբ: Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վերջինս չի ընդունում մեղադրանքը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը