Շվեյցարական «HSBC»-ում գումար պահած հայերը. hetq.am

2008-ին բրիտանական հայտնի «HSBC» բանկի շվեյցարական դուստր ընկերության՝ «HSBC Private Bank»-ի աշխատակից Էրվե Ֆալցիանին գաղտնազերծեց բանկի ավելի քան 100.000 հաճախորդների (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) հաշիվներ, ինչը վերաճեց մեծ սկանդալի: Նա փաստաթղթերը փոխանցեց Ֆրանսիայի հարկային մարմիններին, որոնք հետաքննություն սկսեցին: Հարկայինից տվյալները հայտնվեցին «Le Monde» պարբերականի մոտ, որն էլ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ համաձայնության եկավ գլոբալ թիմ կազմել (45 երկրի լրագրողներից)՝ տվյալներն ուսումնասիրելու եւ հրապարակելու համար: 1989-2006 թթ. մեր երկրի հետ առնչություն ունեցող հաճախորդի 21 հաշիվ (client account) է բացվել շվեյցարական բանկում, որոնք կապված են եղել 23 բանկային հաշիվների (bank account) հետ (ընթերցողի համար ասենք, որ ըստ բանկային ընթացակարգերի՝ հաշիվ բացել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (client) համար նախ բացվում է հաճախորդի հաշիվ (client account), ապա՝ բանկային հաշիվ. հաճախորդի մեկ հաշվին կարող է կցված լինել մեկից ավելի բանկային հաշիվ): Նշված 21-ից 17-ը բացել են ֆիզիկական անձինք, 2-ը՝ օֆշորային ընկերություններ, եւս 2-ը կոդավորված են եղել, այսինքն՝ այդպես փորձ է արվել թաքցնել հաշվի տիրոջ ինքնությունը: ICIJ-ի համաձայն՝ 2006-2007 թթ. ՀՀ-ին առնչվող 10 հոգի (client) 15,4 մլն դոլար է պահել բանկում: Այս ցուցանիշով Հայաստանը 203 երկրների մեջ հայտնվել է 146-րդ տեղում: Ըստ լրագրողական հետաքննության՝ վերոնշյալ 10 հոգուց 4-ը եղել է ՀՀ քաղաքացի: Սակայն «Հետքն» իր գործընկեր ICIJ-ից ձեռք է բերել այդ 10 անձանց տվյալները, ինչից պարզ է դառնում, որ բոլորն էլ ազգությամբ հայեր (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ) կամ հայաստանյան ընկերություններ են: Ավելին՝ շվեյցարական «HSBC»-ում գումար պահած բազմաթիվ այլ հայեր կան, ովքեր, սակայն, սփյուռքից են եւ այլ երկրների քաղաքացի, ինչի հետեւանքով չեն հայտնվել մեր երկրի հետ կապ ունեցող անձանց մեջ: Այդուհանդերձ, նրանցից ոմանց նույնպես կանդրադառնանք ստորեւ: Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր են այդ 10 անձինք: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Անշուշտ, նրանցից ամենահետաքրքիր կերպարը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, որի հաշվին 2006-2007 թթ. եղել է առավելագույնը 1.074.926 դոլար: Կաթողիկոսի անունն առաջին անգամ «HSBC»-ում հայտնվել է 2000 թ.: Նրա հաճախորդի հաշիվը (client account) գրանցվել է «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես (His Holiness Karekin II Nersis)» անվան տակ, դրան կցվել է մեկ բանկային հաշիվ (bank account): Բացահայտված փաստաթղթերում, ինչպես եւ մյուսների դեպքում, նշված են Գարեգին Բ-ի ծննդյան ամսաթիվը (07.08.1951), քաղաքացիությունը, բնակության երկիրը, սակայն, այդուհանդերձ, պարզ չի եղել կաթողիկոսի կոնկրետ առնչությունը բանկային հաշվին: Մայր Աթոռից ICIJ-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ այն բացվել է Գարեգին Բ-ի նախորդի, այսինքն՝ Գարեգին Ա-ի կողմից՝ ի շահ եկեղեցու եւ վերջինիս բարեգործությունների համար: Ըստ Էջմիածնից ստացված պարզաբանման՝ հաճախորդի հաշիվը Գարեգին Ա-ի մահից հետո վերանվանվել է գործող կաթողիկոսի անունով եւ ծառայում է նույն նպատակներին: «Հայաստանյայց եկեղեցու կաթողիկոսությունը՝ կաթողիկոսի պատասխանատվության ոլորտը, ազգային կրոնական հաստատություն է եւ որեւէ հարկի սուբյեկտ չէ, իսկ Նորին Սուրբ Օծությունը անձեռնմխելի է ցանկացած հարկից»,- հայտնել են Մայր Աթոռից: Ռադիկ Մարտիրոսյան 2006-2007 թթ. Շվեյցարիայի «HSBC»-ում գումար ուներ նաեւ Ռադիկ Մարտիրոսյանը (Radik Martirosyan): Խորհրդային Ադրբեջանում, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ Մատաղիս գյուղում ծնված Ռ. Մարտիրոսյանը շվեյցարական բանկի հին հաճախորդներից է: Նա բանկում հաճախորդի հաշիվ է բացել 1997-ի դեկտեմբերի 4-ին, երբ դեռ ԵՊՀ ռեկտորն էր (1993-2006): 2006-ից Մարտիրոսյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է: Այդուհանդերձ, 2006-2007 թթ. ԳԱԱ նորընտիր ղեկավարն «ընդամենը» 14.864 դոլար է ունեցել «HSBC»-ում: Հետաքրքիր է, որ Մարտիրոսյանի «client account»-ը եղել է կոդավորված «3310FT» անվան տակ (կոդավորման պրակտիկայի մասին վերը նշել ենք): Ինքնությունը թաքցնելու դրդապատճառը կիմանա միայն Ռադիկ Մարտիրոսյանը: Ավելին՝ այստեղ

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին․․․ (video) «Այ քայլող մսագու՛նդ», դուք չեք հաղթել, ձեզ․․․ քաղաքացի (video) Դատվելու եք․ նոր ընտրակեղծիքներ եկան․ Էդմոն Մարուքյան (video) Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am