Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակման մեջ կասկածվող 3 հայ կալանավորվել է
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ տարեց զույգի վրա իրականացված հարձակման և 85-ամյա հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալված 15 անձանցից 3-ը կալանավորվել են: Կալանավորման մասին որոշում է կայացվել 3 տղամարդկանց՝ Արթութ Ա.-ի, Արամ Ե.-ի և Սերգեյ Բ.-ի նկատմամբ: Ըստ նախնական վարկածի՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ «այդ զույգը շատ փող ունի»։ Հենց նա էլ հանցագործների առաջ բացել է դուռը։ Կասկածյալները հիմնականում ՀՀ քաղաքացիներ են։ Կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ., ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։ Նրանք տեղափոխվել են Ստամբուլ։
