Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստանում է ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առնվազն երկու վարչական շրջանների ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի երևանցիներ, դուք գիտեք, որ Երևանի քաղաքապետը քաղաքը կառավարում է վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ, իսկ նրանց նշանակում է քաղաքապետը: Մեր թիմում կան Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, սակայն ես ցանկանում եմ, որ դուք էլ մասնակից լինեք այս գործընթացին: Այժմ ես գտնվում եմ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թաղապետարանի մոտ և առաջարկում եմ այս ուղիղ եթերի մեկնաբանու թյուններում գրեք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ձեր թեկնածուներին:
Առաջիկայում նման ուղիղ եթերներ ունենալու եմ Երևանի բոլոր վարչական շրջաններում և օգտատերերը մեկնաբանություններում կկարողանան բոլոր վարչական շրջաններում առաջարկել ղեկավարի իրենց թեկնածուներին: Ես կարող եմ խոստանալ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված լավագույն թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների ընտրություններում մեր հաջողության դեպքում Երևանի քաղաքապետարանի համակարգում անպայման աշխատանք կստանան և հնարավորություն կունենան մասնակցելու մայրաքաղաքի զարգացմանը»,- ասել է Երևանի քաղաքապետի թեկնածուն:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը