Սահմանադրական դատարանում շարունակվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ:
Լեւոն Զուրաբյանը նիստի ժամանակ պատասխանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցին՝ տեսանկարահանման մասին: Նա ասաց, որ ժամը 7-ից մինչեւ ժամը 1-ը տեղամասերից համացանցային հեռարձակումը խափանվել է, չի աշխատել, թեեւ մեկ օր առաջ փորձարկվել են եւ շատ էլ լավ աշխատում էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փորձեց միջամտել եւ պատասխանել, Լեւոն Զուրաբյանը ցուցամատը տնկելով՝ ասաց. «Խնդրում եմ չմիջամտել»:
Առանց մատի` Զուրաբյանին դիմեց ԿԸՀ նախագահը, ինչին ի պատասխան Զուրաբյանն արձագանքեց. «Խնդրում եմ ինձ նկատողություն չանել, թե ես ինչպես պետք է այստեղ խոսեմ: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ»:
Վիճաբանությանը միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Պարոն Զուրաբյան, ես ձեզ զրկում եմ ձայնից: Կներեք, եթե այդպես շարունակեք, ես ստիպված այստեղ կդնեմ քննարկման: Չի կարելի: Հարցին պատասխանեք: Եթե պատասխան չունեք, մի պատասխանեք, պատասխան ունեք՝ ներկայացրեք պատասխանը»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը