ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը շարունակվեց նույն թափով, ինչ 100-րդ տարելիցի ժամանակ էր:
«Միջազգային բոլոր լրատվամիջոցները խոսում են ցեղասպանության փաստի մասին և Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ, և այլևս չեն օգտագործում «հայերի տեսանկյուն» բառակապակցությունը»,- նշեց Մանոյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձին` Մանոյանը նշեց, որ թեև Դոնալդ Թրամփը շարունակեց նախորդ նախագահների քաղաքական գիծը, սակայն իմանալով նրա անկանխատեսելի խառնվածքը չի կարելի այն ընդունել որպես վերջնական:
«Հայոց ցեղասպանության հարցը կախված է, թե ինչ հարաբերություններ կունենա ԱՄՆ-ն Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ: Ամերիկացիները այդ հարցը դիտարկում են ավելի մեծ խնդիրների համատեքստում»,- փաստեց Մանոյանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը