«Երկիր ծիրանի» կուսակցության անդամները` Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, շրջել են Շենգավիթ վարչական շրջանում: Սուրճ վաճառող կինը, պատասխանելով Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցին` ինչ կուզեք, որ փոխվի Երևանում, զայրացած հայտարարել է. «Ինչքան էլ ցանկանանք ոչ մի բան չի փոխվելու: 67 տարեկան կին եմ, կանգնել եմ փողոցում սուրճ եմ եփում, որ տանեմ, տան վարձը տամ: Բնակարանի հերթ եմ եղել, բնակարան չունեմ: Էդքան տարի աշխատել եմ, 30 հազար թոշակ են տալիս, ես դրանով ո՞նց ապրեմ: Ամեն ընտրության մասնակցել եմ, բայց ի՞նչ: Սաղ իրանց հերթին ասում են` ընտրեք ինձ, լավ կլինի, ո՞ւր ա: Ես ոչ մեկին էլ չեմ հավատում»,- ասել է կինը:
Ավագանու ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված մտավորականներն ինչ-որ ազդեցության տակ են,ասում է Փոստանջյանը:
«Այս տարիների ընթացքում նրանք, ընդգրկված լինելով ավագանու մեջ, չեն կարողացել եւ չեն էլ ցանկացել ազդել որոշումների կայացման վրա, դրա մասին են վկայում չարաշահումներն ու Երեւանում մշակութային ժառանգության վերացումը: Եթե նրանք, իրոք այն մտավորականներն են, ում սիրտը ցավում է Երեւանի համար, ապա նրանք դա պետք է թույլ չտային, ընդհուպ, մինչեւ Տարոն Մարգարյանի դռան առջեւ բողոքի ցույցեր անելով, եթե նույնիսկ ՀՀԿ ցուցակով են մտել ավագանի, կարող էին կանխել»,- ասաց Փոստանջյանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը