Այսօր Սահմանադրական դատարանում սկսվեց «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. ապրիլի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:Դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս պահին ունի դեժավյուի զգացում, քանի որ 2012թ. ինքն այս նույն դահլիճում ներկայացնում էր ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին գործը:
«Սահմանադրական դատարան դիմելով՝ երկու նպատակ ենք հետապնդել: Առաջինը՝ մեր ու միջազգային հանրությանը ներկայացնել այս ընտրությունների վերաբերյալ ճշմարտությունը: Երկրորդ՝ սպառելով դատական ներքին ատյանները՝ դիմել Եվրոպական դատարան», - նշեց նա:
«Սա պառլամենտի նիստը չի, որ Դուք քաղաքական ելույթ ունենաք և գնահատական տաք ՍԴ-ին, որ մտացածին պատճառներով է որոշում կայացնում»,- Զուրաբյանին ընդհատեց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ արգելվում է դատարանում քաղաքական որևէ ելույթ:
Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ խնդիրը համակարգային է և չի կարելի խոսել զուտ ապրիլի 2-ի ընթացակարգերի մասին:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը