SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր սրբապղծության հերթական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Գետարգել (նախկին Սմո) գյուղի գերեզմանոցից գողացել են այնտեղ հուղարկավորված, ավելի քան 20 տարվա զինվորական, 2015 թվականին 37 տարեկան հասակում մահացած Ստեփան
Անդրեասյանի գերեզմանի մոտ գտնվող 3 եղևնիները և 8 վարդի թուփ: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մահացածի հարազատներն ասում էին. «Առավոտը գերեզմանատան աշխատողները զանգել են, ասել, որ երեկ եղևնիները տեղում էին, սակայն առավոտյան նկատել են, որ չկա: Մեր հերոսը 20 տարի ծառայել է բանակում, կոչումով մայոր էր, բայց բանակում ձեռք բերած հիվանդությունը ճակատագրական եղավ նրա համար:
Գրեթե ամեն օր դույլով ջուր էինք բերում, որպեսզի ջրենք եղևնիները, սակայն ստահակները գիշերը արել են այն, ինչը դուրս է մարդկային երևակայության սահմաններից: Ի՞նչ աստիճանի մարդ պետք է դաժան լինի, որ ոտնձգություն կատարի շիրիմների նկատմամբ: Այս սև գործի հեղինակը ոչ թե եղևնի է գողացել, այլ մարդ է սպանել»: Կատարված սրբապղծության մասին մահացածի հարազատները պատրաստվում են դիմել ոստիկանության Կոտայքի բաժին՝ հուսալով, որ հանցագործությունը կբացահայտվի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը