Երկրում 4 D ձևաչափով խնդիրներ են առկա.Ազատ Արշակյան

«Սերժ Սարգսյանի ելույթը մասամբ էր ուղղված ՀՀ քաղաքացիներին: Դա իմպերիաներին ուղղված ելույթ էր: Սերժ Սարգսյանը խոսքն ուղղում էր հասարակությանը՝ ասելով, որ կան խնդիրներ, բայց իրենք չեն պատճառը:Երկրում 4 D ձևաչափով խնդիրներ են առկա: Հայաստանից արտագաղթում են, արդյունաբերությունը մեռնում է, սոցիալիզացիայի և սուվերենիզացիայի խնդիրներ կան»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և հավելեց,որ    Սերժ Սարգսյանին մեկ տարի է մնացել՝ կառավարման համար, և եթե նա սկսի խնդիրները լուծել, մենք պետք է ասենք՝ մնա, որ վերջացնես, եթե չսկսի, պետք է նայենք ժամացույցին, օրացույցին, թե երբ է ժամկետն ավարտվելու: «Այդ D-երը 1991, 92 թվականներին են սկսվել»,-հակադարձեց  ասուլիսի մյուս խանախոս,ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և շեշտեց նաև, որ իրենք երբևէ չեն ասում՝ շատ լավ է ամեն ինչ, խնդիրներ չկան, սակայն սահմանադրությունը հնարավորություն կտա այդ խնդիրները լուծել: «Նախևառաջ պետք է մեղավորներին գտնել:  Հարկավոր է պարզել՝ ովքեր են քայքայում տնտեսությունը, նպաստում արտագաղթին: Համագյուղացիներով է ձևավորվում այսօր իշխանությունը: Հայաստանն աղքատանում է, իրենք՝ հարստանում են: Ցուցակը կա, իրենց մոտ է, իրենք գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, դեկլարացիաներ են իրենց տալիս, կանչեք, պատժեք այդ մարդկանց:Քրեական աշխարհ կա, հիմա ասում են՝ եկեք, միանանք, ի՞նչ է՝ իրե՞նց միանանք: Բերել, հասցրել եք 1 մլն աղքատության, հիմա ասում եք՝ եկեք գրկախառնվենք: Ես չեմ ուզում գրկախառնվել այդ մարդկանց հետ, չի լինելու կոնսոլիդացիա»,-հորդորեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը: «Այո, կա նաև անձերի խնդիր: Ելույթում Սերժ Սարգսյանը կոչ արեց, որ բոլորս պետք է բարձրաձայնենք խնդիրների մասին և լուծում տանք դրանց:Եկեք այնպես չնայենք այդ ելույթին, կարծես ծնողական ժողով էր: Դա ելույթ էր՝ հանրաքվեից հետո: Եթե ունենք չինովնիկներ, որ չեն կարողանալու խնդիրները լուծել, պետք է ազատվենք նրանցից»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am