Անտառային հրդեհները մոտ 100 տուն են ոչնչացրել.կան անհետ կորածներ
newsru.com-ը գրում է,որ Ավստրալիայի Յարլուպ բնակավայրում առնվազն 95 տուն է այրվել անտառային հրդեհների պատճառով։ Հրշեջներին չի հաջողվում կանգնեցնել կրակի տարածումը: 3 բնակիչ անհետ կորած է համարվում: Ամբողջությամբ գնահատել վնասը դեռ հնարավոր չէ, քանի որ հրդեհը շարունակվում է։ Կրակը ոչնչացրել է բնակավայրի մեծ մասը: Բնակիչներին տարհանել են: Հաղորդվում է, որ ոչնչացվել է դպրոցը:
