«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.«Անցած ապրիլի 24-ի հետ կապված՝ Ես Հայաստանում նկատել եմ դրական փոփոխություններ: Թե պաշտոնական քարոզչության մեջ, թե Եղեռնի հուշահամալիրի մոտ խոսող մեր քաղաքացիների մեջ և թե ընդհանրապես հասարակության մեջ պակասել են լալկան, խղճահարություն առաջացնող հնչերանգները:
Քչացել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գանգերը, դիակները, վայրագությունների նկարագրությունները: Օրվա «պաշտոնական» եզրափակումը՝ Համահայկական նվագախմբի համերգով և այդ համերգի ավարտը Տիգրան Մանսուրյանի «Հաղթանակի պոեմով» ինձ թվում է նույնպես շատ տրամաբանական էր:
Պահանջատեր լինելը շատ լավ է: Եթե դու իսկապես պահանջատեր ես, ոչ թե «խնդրանքատեր» կամ «աղաչանքատեր»: Որովհետև եթե դու խնդրողի դերում ես, ապա անպայման պետք է հանդես գաս նաև խեղճի, ծեծվածի դերում, որին անցյալում ամեն ինչից զրկել են, հիմա որպես բացառություն, դու արդարություն ես պաղատում, որ քեզ քո կորցրածի մի փոքրիկ կռճոնը տան: 1965 թվականին մարդիկ դուրս էին եկել փողոց և վանկարկում էին «հո-ղեր»: Ո՞վ պետք է մեզ տար մեր հողերը: Բնականաբար, Մոսկվան: Ենթադրենք՝ «տվեց», վերցրեց Թուրքիայից Արևմտյանը Հայաստանը և «տվեց» մեզ: Ո՞ւմը կլինեն այդ հողերը: Բնականաբար, Մոսկվայինը, ոչ՝ մերը: Ո՞րն է ապա ներկայիս վիճակի հետ տարբերությունը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը