Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին:
Այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:
Մոտ երկուսուկես ժամ տեւած համերգի ընթացքում աշխարհի 20 երկրների 45 քաղաքներից հավաքված 70 երաժիշտներից կազմված Համահայկական նվագախումբը կատարել է բացառապես հայ հեղինակների գործեր` Ալեքսանդր Աճեմյանի «Նախերգանքը», Էդգար Հովհաննիսյանի «Հուշարձան հերոսներին», Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյի 1-ին մասը` «Գառնին», Բարսեղ Կանաչյանի «Օրորը» (մենակատար` սոպրանո Հասմիկ Պապյան), Ալեքսանդր Հարությունյանի «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմից հատված` «Կրակի բովով», Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգորի աղոթքը» (մենակատար` շեփորահար Դանիել Մելքոնյան), Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայի 3-րդ մասը, Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը» (մենակատար` սոպրանո Հասմիկ Թորոսյան), Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայի 3-րդ մասը, «Սպարտակ» բալետից «Ադաջիոն», Ջութակի կոնցերտի 3-րդ մասը (մենակատար` ջութակահար Դիանա Ադամյան), Կոմիտասի «Ծիրանի ծառ, բար մի տա» (մենակատար` Լիպարիտ Ավետիսյան) եւ «Չինար ես»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը