Ռաքքայում մարտերը սպառնում են հարյուր հազարավոր բնակիչների
RIA Novosti-ն հայտնում է,որ Սիրիական Ռաքքայում մարտը սպառնում է քաղաքի ավելի քան 400 հազար բնակչի անվտանգությանը, հայտնել է ՄԱԿ-ում: «ՄԱԿ-ում խորապես անհանգստացած են Ռաքքայում ավելի քան 400 հազար մարդու անվտանգությամբ և պաշտպանությամբ: Վերջին շաբաթների ընթացքում մարտերի հետևանքով խաղաղ բնակչությունը ենթարկվել է ամենօրյա գնդակոծումների, որը հանգեցրել է զոհվածների և տուժածների թվի ավելացմանը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների` հիվանդանոցների, դպրոցների և շուկաների ավերմանը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
