Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Էլսևեր Իբաևը (Elsevər İbayev): Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը:
Զինծառայողն Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի Խելֆելի գյուղից էր: Ըստ լրատվամիջոցի՝ Խելֆելի գյուղի գյուղապետ Ալիշ Ալիևը հայտնել է, որ զինծառայողը սպանվել է ապրիլի 23-ին, հուղարկավորվել է այսօր՝ ապրիլի 24-ին: Գյուղապետը նշել է, որ պարզ չէ, թե ինչի արդյունքում է սպանվել զինծառայողը:
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը ծնվել է 1997-ին, և այս տարվա հուլիսի մեկին վերջանալու էր նրա պարտադիր զինվորական ծառայությունը:
Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 24 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։
Մանրամասները՝ «Ռազմինֆո»-ի կայքում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը