«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա քարոզարշավին, հընթացս մեզ «միացավ» ինչ-որ մեքենա, որը կողքի բակերից, ավտոտնակների ետեւից՝ այնպես որ չերևա, բարձր շչակներով փորձում էր խանգարել մեր քարոզարշավը: Մեր տղաները նկատել էին, որ դա արծաթագույն «Մերսեդես» է: Մենք ուշադրություն չդարձրինք դրան:
Որոշ ժամանակ անց, ինչ-որ «Մերսեդես» եկավ հասավ մեր քարոզչական խմբին, սկսեց ձայնային ազդանշաններ տալ, գազ տալ և ի վերջո բորբոքվեց, որ «փակել» ենք իրենց քուչեն, այդպիսով՝ կոպտորեն խոչընդոտելով մեր քարոզարշավը:
Արդյունքում, ինչպես կտեսնեք տեսանյութում, ստիպված էի ոստիկանություն հրավիրել: Ու պարզվեց՝ չսխալվեցի: Մեր թիմի ներկայացուցիչների վկայությամբ սույն անձը ընտրություններում եղել է Գալուստ Սահակյանի որդի, ՀՀԿ-ական Արման Սահակյանի վստահված անձը, եւ փաստորեն, դիտավորյալ կերպով փորձում էր միջադեպ հրահրել մեր քարոզարշավին:
Սպասում ենք ոստիկանության արձագանքին: Ի դեպ, մի քանի անգամ 1-02 զանգելով չկարողացա ահազանգ գրանցել ոստիկանությանը, որովհետև ասում էին, որ ԱՎԾ եմ զանգել, ոչ ոստիկանություն:)»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը