«Իրատես» թերթը գրում է.
«Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար: «Չէ՞, հա, չնայած էս երկրում` ի՞նչ չէ հա»: Ի դեպ, այս լուրը պերմանենտ դրվում է շրջանառության մեջ. երբ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարվեց առողջապահության նախարարի օգնականի պաշտոնից, հաջորդող օրերին «արտահոսվեց» նրա փոխնախարար դառնալու «բոթը»:
«Կամ իրենք են լուրը գցում՝ իշխանություններին բան հասկացնելու, կամ իշխանություններն են փորձում երակ շոշափել` նախկին պաշտպանության նախարարի գերակտիվ կինը կպասիվանա՞ այդ նշանակմամբ»,- քննարկում էին կուլիսներում:
Հիշենք, որ փոխնախարարներին նշանակում է վարչապետը, տիկին Ռուզաննայի նշանակմամբ «փաստացի, ևս մեկ գեղեցկատես պաշտոնյա կհայտնվի հայաստանյայց իսթեբլիշմենտում: Բոլոր դեպքերում, փորձեցինք ճշտել լուրի իսկությունը: «Իսպառ և մեկընդմիշտ բացառեք նման հնարավորությունը»,- ասաց կառավարության մեր բարձրաստիճան աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը