Ի՞նչն է պակասում մեր արտաքին քաղաքականության մեջ, որ Հայոց ցեղասպանության՝ աշխարհի կողմից ճանաչումն ու դատապարտումը պասիվ ընթացքի մեջ է: Սերժ Սարգսյանի եղբայր, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը չի կիսում այդ տեսակետը. ըստ նրա՝ քաղաքականության մեջ ոչինչ չի պակասում. «Ցեղասպանության ճանաչումը այնքան էլ մեր կամքից չի կախված, ինչքան երեւի այլ երկրների »:
«ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ»,-ընդգծեց Լ. Սարգսյանը։ Հարցին, թե որքանով է այդ աշխատանքն արդյունավետ լինելու, նա պատասխանեց. «Այնքանով, որքանով հասարակությունն ականատես է լինելու: Ես կարծում եմ՝ բավականին արդյունավետ է»: Իսկ փաստը, որ վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանությունը նոր պետություններ չեն ճանաչել, չի նշանակում, որ հայկական իշխանություններն են թերացել այդ հարցում, իսկ նախագահն այդ ուղղությամբ ամեն ինչ անում է. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի: Դրանք արտաքին հանգամանքներից կախված բաներ են, մեր կամքից անկախ»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Լեւոն Սարգսյանի վստահեցմամբ՝ ինքը դրանց ընդհանրապես չի հետեւում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը