Երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի էստակադայից քաղաքացին փորձում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Ադամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է տևական ժամանակ բանակցություններ վարել էստակադայի վտանգավոր եզրագիծն անցած Արթիկ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Պերճ Թամարյանի հետ, իսկ հետո արդեն ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի և անչափահասների գործերով խմբի ավագ օպերլիազոր Դավթյանի գլխավորությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, ով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պ. Թամարյանը ծայրահեղ այդ քայլին դիմել էր՝ պատճառաբանելով, որ ընտանեկան խնդիրներ ունի։ Ըստ տեղեկությունների՝ նա տառապում է «սուր հոգեշարժական պսիխիոզ» հիվանդությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը