Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պետք է միանան և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը:«Ես վստահ եմ մի բանում, որ մենք՝ որպես ազգ, միայն կարող ենք լինել հաջող, եթե հաջողությամբ կարողանանք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները, իսկ այդ հաջողության համար մենք պետք է միանանք՝ և՛ սփյուռքը, և՛ Հայաստանը: Եւ մեր զարգացումով ու հաջողությամբ պետք է ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու, որ մենք շարունակում ենք մեր կյանքը, մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ և մենք անում ենք ամեն ինչ, որ աշխարհը, հիշելով այն, ինչ եղել է ապրիլին 102 տարի առաջ, նայելով մեզ՝ հասկանա, որ մենք ունենք 3000 և ավելի տարվա պատմություն, և մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս ու տալու ենք և շարունակելու ենք լինել վերածնունդի օրինակ»,- ասաց նա:
Հարցին, թե քննադատություններ կան, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ կան, իսկ մենք խոսում են ենք Ցեղասպանությունից, որքանո՞վ են պաշտպանված ՀՀ-ում մարդու իրավունքները, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ինքը դրա մասնագետը չէ:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը