«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան Հայաստանում առաջին անգամ կհնչի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։
Համահայկական նվագախումբը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սերժ Թանկյանի տեսաուղերձը։
«Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached»-ը: Վայելեք այն», – տեսաուղերձում ասում է Սերժ Թանկյանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը