Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 21-ի առավոտյան ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիային կոչ անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հայտարարության տակ ստորագրել են ավստրիական խորհրդարանի բոլոր վեց քաղաքական խմբակցությունները:
Փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր և ընդգծվում հայերի ցեղասպանության հարցում Ավստրո-Հունգարիայի պատասխանատվությունը, որը, ինչպես հայտնի է, Գերմանիայի և Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:
Հայտարարությունում, ինչպես տեղեկացրեց Պետո Դեմիրճյանը, ակնարկ է եղել նաև նրան, որ հայերի հետ միասին սպանդի են ենթարկվել Օսմանյան կայսրության մյուս փոքրամասնությունները:
«Բանաձևը կոչ է անում Թուրքիային, որ անպայմանորեն առերեսվի իր անցյալի սև էջերին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դեմիրճյանը:
Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որը կբացվի մեկ րոպե լռությամբ:
Երևանում ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին Ավստրիան կներկայացնի Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը