«Tert.am»-ը գրում է. ապրիլի 22-ին Գյումրու Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման էին ենթարկել կասկածյալին՝ Ա. Ջանջուղազյանին, ով որոշ ժամանակ անձ ձերբակալվել էր: Հարուցված քրեական գործով ներգրավվել է հանրային պաշտպան:
Գործի ընթացքի, կասկածյալի հարցաքննության և այլ հարցերի շուրջ Tert.am զրուցեց կասկածյալ Ա. Ջանջուղազյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, ո՞ւմ կողմից է քննվում քրեական գործը:
- Քննչական օպերատիվ խումբ է ձևավորվել, քրեական գործը քննչախմբի կողմից է քննվում, այս պահին արդեն քրեական գործը փոխանցվել է քննչական գլխավոր վարչություն:
-Ձեր պաշտպանյալը հարցաքննվե՞լ է:
-Այո, նա հարցաքննվել է, ցուցմունքներ տվել է, սակայն ինչպես օրենքն է պահանջում՝ հարցաքննության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, նախաքննական գաղտնիք է և նախաքննական մարմինն է որոշելու, թե ինչ ծավալով է հրապարակման ենթակա հարցաքննությունը, կամ ենթակա է, թե ոչ:
-Ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել և արդյոք հայտնի՞ է, թե ինչ ժամկետներում կկազմվեն դրանց եզրակացությունները:
-Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դրանց թվում` դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակեսնաբանական և այլն: Ժամկետներ սահմանված չեն, բայց դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն սեղմ ժամկետներում, մյուսները, որպես կանոն, մի փոքր երկար են տևում:
Մանրամասները` այստեղ.
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը