Երկրի որ հատվածում է շատ ձայներ հավաքել Մելանշոնն առավել մեծ թվով ձայներ է հավաքել Մելանշոն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Աննվաճ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն առավել մեծ թվով ձայներ է հավաքել Ֆրանսիայի անդրծովյա տարածքներում՝ Սեն-Պիեռ և Միկելոնում, Մարտինիկայում և Գվիանայում։ Այս մասին հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Սեն-Պիեռ և Միկելոնում Մելանշոնը հավաքել է 35.45 տոկոս ձայն: Նախնական տվյալներով՝ Մելանշոնը Մարտինիկայում հավաքել է 27.36 տոկոս ձայն։ Գվիանայում ստացել է 24.72 տոկոս ձայն, իսկ Գվադելուպայում հավաքել է 23.99 տոկոս ձայն։
