Օլանդն ընտրատեղամասում նվեր է ստացել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քվեարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ ընտրատեղամասերի բացումից երկու ժամ անց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ նա քվեարկել է երկրի հարավ- արեւմտյան Տյուլ քաղաքի տեղամասերից մեկում: Նոր էր նախագահը քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, երբ նրան մոտեցել է մի տարեց կին, որը նրան դեղին թղթով փաթեթավորված նվեր է հանձնել ու ծրարով բացիկ։
