Հայերը Սպիտակ տան առջև մոմավառություն են անցկացրել

Ամերիկայի ձայն Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամպի նստավայրի՝ Սպիտակ տան առջեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նախնիներին, այն հզոր մարդկանց, ովքեր գնացին բոլոր զրկանքների, մեր վերապրումն ապահովելու համար», – նշում է մոմավառության մասնակից Ռուբեն Սահակյանը։ Նրա խոսքով, մոմավառության նպատակն է նաեւ հիշեցնել Ամերիկային նրա ավանդական արժեքները․ «Հենց Ամերիկան ավելի քան 2 միլիարդ դոլար հանգանակեց 1915-1923-ին ցեղասպանություն վերապրած հայերին, հույներին եւ ասորիներին փրկելու համար, հենց Ամերիկան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 1951-ին, 1975-ին, 1981-ին եւ 1985-ին»: Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես իր հայտարարությամբ ճանաչած Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը։ Չգրված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին․Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարություններում կոտորածներն անվանել էր Մեծ եղեռն եւ նույնիսկ հիշատակել «ցեղասպանություն» եզրը ստեղծող՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինին։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Թրամպի առջեւ պարզ ընտրություն է․ «Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ նա ընտրություն ունի ապրիլի 24-ին բարձրացնելու Ամերիկայի ձայնը եւ կանգնելու արդարության կողքին կամ կոծկելու այն Թուրքիայի ճնշման տակ»։ Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պնդելով, թե կոտորածները եղել են Առաջին աշխարհամարտի այլ ոչ թե ծրագրավորված պետական գործողությունների արդյունք։ Սպիտակ տան առջեւ մոմավառությունը սակայն Հայոց ցեղասպանության հիշատակի մի փոքր մասն է, նշում է Սարգիս Քահանա Ագթավուգյանը․ «Վաշինգտոնի հայ համայնքը ապրիլ ամսվա մեկ օր գալի է հավաքվում Սպիտակ տան առջեւ՝ հիշեցնելու համար նախագահին, որ մենք ցեղասպանություն ենք վերապռել եւ այդ ցեղասպանությունը, հակառակ նրան, որ նախկինում ամերիկյան նախագահները ընդունել են ցեղասպանությունը, սակայն վերջին մի քանի նախագահները անտեսում են այս իրականությունը»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am