Մեքսիկայում անկարգություններ են սկսվել թմրակարտելի առաջնորդներից մեկի սպանությունից հետո
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Ռեյնոսա քաղաքում Cartel del Golfo թմրակարտելի առաջնորդներից մեկի՝ Խուլիան Լոյսա Սալինասի ոչնչացումից հետո, զանգվածաբար ճանապարհներ են փակվել, հրդեհներ են արձանագրվել: «Կոմանդանտե Ցուլ» մականունով Լոյսային զինվորականները սպանել են Ռեյնոսայում շաբաթ վաղ առավոտյան:
Տամաուլիպաս նահանգի ՆԳՆ-ը քաղաքացիներին զգուշացրել է Ռեյնոսա չայցելել Սալինասի ոչնչացումից հետո իրավիճակի կտրուկ սրման հետ կապված: