Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմ սկսել
«РИА «Новости»-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեան կարող է «մեծ պատերազմ սկսել Հյուսիսի և Հարավի միավորման համար»։ «Նոդոն Սինմուն» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն հիմնովին խենթացել է և «վրիպել է» Հյուսիսային Կորեային վախեցնելու և ինքնաթիռների, նավերի և այլ տեխնիկայի տեղակայմամբ արդյունքի հասնելու հարցում։ «Ի պատասխան նման թշնամական վերաբերմունքի և սադրանքի, Հյուսիսային Կորեան կպատասխանի կանխարգելիչ հարվածներով և ազգային միավորման համար մեծ պատերազմով»,-նշվում է թերթում։
