Գերմանական հետախուզությունը հետևել է «Ինտերպոլին»
Գերմանական «Der Spiegel»-ը հաղորդում է, որ Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայությունը տարիների ընթացքում հետևել է «Ինտերպոլին»: 2000 թվականից գերմանական հետախուզությունը հետևել է միջազգային քրեական ոստիկանության տասնյակ մասնաճյուղերի՝ «Ինտերպոլի» գրասենյակը Լիոնում, բյուրոները Ավստրիայում, Դանիայում, Բելգիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում :
