Հեծանվորդը մահացել է մարզման ժամանակ
Ինչպես տեղեկացնում է «Gazzetta dello Sport»-ը, Ջիրո-2011-ի հաղթող, իտալացի հեծանվորդ Միկելե Սկարպոնին ընկել է միկրոավտոբուսի տակ: 37-ամյա հեծանվորդն առավոտյան մահացել է: Սկարպոնին ուղևորվել էր մարզման իր հայրենի Ֆիլոտրանո քաղաքում: Խաչմերուկում նրան է բախվել ավտոմեքենան: Բժիշկները չեն կարողացել փրկել մարզիկի կյանքը, նա մահացել է անմիջապես:
