ՀՀԿ-ի իշխանության օրոք տեղի է ունեցել չորս «դե».Ազատ Արշակյան

Խոսելով օրերս նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,թե նախագահի խոսքը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիներին մասամբ էր ուղղված, դա ուղղված էր իմպերիաներին: «Եթե երկրի ամենաբարձր պաշտոնյան, որը կարող է բոլոր խնդիրները բարձրաձայնել և լուծել, հանկարծ դիմում է հասարակությանն ու ասում, որ մեր երկրում կան դժվարություններ, այդ դեպքում ո՞ւմ է դիմում նա:Նա մասամբ դիմում է քաղաքացիներին ու ասում է՝ ես տեղյակ եմ, բայց ես չեմ դրանց պատճառը, ուրեմն՝ պատճառը դրսից է: Հայաստանում ՀՀԿ-ի իշխանության օրոք տեղի է ունեցել չորս «դե», առաջինը՝ դեպոպուլյացիա՝ արտագաղթ, երկրորդ՝ դեինդուստրիացիա՝ արդյունաբերությունը քայքայվում է, դեսոցիալիզացիա՝ կան օլիգարխներ ու մեկ միլիոնից ավելի աղքատ, ու դեսուվերենիզացիա՝ ԵՏՄ, անկախությունը պակասել է: Նա ասաց՝ դրանց տեղյակ եմ, բայց ես չեմ մեղավորը: Եթե նա գիտի խնդիրները, ու լծակներն իր ձեռքի տակ են, ուրեմն՝ պետք է գործի դնի. եթե նախագահն այդ լծակները գործի դնի, մենք՝ քաղաքացիներս, կասենք, որ՝ ձեզ կաջակցենք»,նշեց Արշակյանը և հավելեց,որ եթե նախագահը սկսի անել այն, ինչը խոստացավ, գուցե և չհասցնի, բայց «մենք կասենք՝ մնա վերջացրու», բայց եթե նա ոչինչ չանի, «մենք պետք է նայենք ժամացույցին, թե երբ է վերջանալու նրա պաշտոնավարման ժամկետը»: Բանախոսը նկատեց, որ նախագահն ասում է՝ ինչ անել, սակայն պետք է սկսել պարզել՝ ով է մեղավորը, որ այդ ամենը չի արվում, այդ խնդիրները չեն լուծվում. «Պետք է պարզել՝ ովքեր են երկրի տնտեսությունը քայքայում, ովքեր են նպաստում արտագաղթին, այդքան մեծ անհավասարություն ստեղծում մեր երկրում, դրանց պետք է պատժել: Համագյուղացիներով ձևավորվում է իշխանություն, այնինչ պետք է որակյալ լինի իշխանությունը, որ կարողանա դիմակայել բոլոր խնդրներին»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին․․․ (video) «Այ քայլող մսագու՛նդ», դուք չեք հաղթել, ձեզ․․․ քաղաքացի (video) Դատվելու եք․ նոր ընտրակեղծիքներ եկան․ Էդմոն Մարուքյան (video) Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am